Բացել լրահոսը Փակել լրահոսը
q
A A
Տեսանյութեր Հասարակություն

350 մլն դոլարին համարժեք գումար Հայաստան չի եկել (տեսանյութ)

«Եթե չլիներ կորոնավիրուսը, մենք այս տարի  ներգնա զբոսաշրջության ոլորտում 10% աճի էինք սպասում»,- ասում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ կիսամյակում մենք կորցրել ենք առնվազն 460  հազ.  զբոսաշրջիկ, ինչը համեմատական է 350 մլն դոլարին համարժեք գումարի։

«Հուլիս-օգոստոս ամիսն էլ կարող ենք համարել միջազգային զբոսաշրջության համար կորած, որովհետև հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում մոտ 860 000 ներգնա զբոսաշրջային այցելություն կորում է»,- ընդգծում է նա։

Նա նաև նկատում է, որ շատ ոլորտներ վարկային ներդրումներ են արել ու հայտնվել են տուժողի դերում՝ հյուրատները, զբոսաշրջային տրանսպորտը, առողջարաններն ու նման կառույցները։

Սրա լուծումն,  ըստ Ապրեսյանի,   այն կլինի, որ բանկերը գիտակցելով առկա իրավիճակը տրամադրեն իրական վարկային արձակուրդներ ողջամիտ ժամկետներով՝ մինչև հաջորդ տարվա ապրիլ ամիս.

 «Սակայն սա կարող է նաև վնասել բանկային համակարգը, որովհետև իրենք նույնպես ունեն ներգրաված միջոցներ հանրությունից, սակայն եթե բանկերը պատրաստ են, բայց չեն կարող, կառավարությունը պետք է աջակցություն տրամադրի»։

Մեխակ Ապրեսյանը նշում է  տարբերակները՝ պետությունը սուբսիդավորի վարկերի տոկոսները և բանկերը հետաձգեն  մայր գումարների վճարումները։ Կամ  պետությունը մինչև ապրիլ վճարվող վարկի գումարների չափով տրամադրի անտոկոս վարկեր՝ ավելի երկարաժամկետ, բայց այն պայմանով, որ վճարները սկսվեն առնվազն 1 տարի հետո։

«Մենք պետք է թույլ չտանք, որ այս ոլորտը փլուզվի»,- ասաց Մեխակ Ապրեսյանը։