Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Շուշիում ախտահանման աշխատանքներ են կատարվել մեկուսարան հանդիսացող վայրերում

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել մեկուսարան հանդիսացող վայրերում:

Մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել նաև հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Առհասարակ, ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և համաճարակաբանների վերահսկողությամբ ու ցուցումներով ընդգրկում են բոլոր շրջաններն ու մայրաքաղաքը: