Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեւորգ Գորգիսյան
A A
Քաղաքականություն

Մենք խնդիր ունենք մարդ-կուսակցություններից ձերբազատվելու. Գեւորգ Գորգիսյան (տեսանյութ)

 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարծում է՝  մինչև այս կուսակցության էլիտայի ձևավորումը հիմնված է եղել ոչ թե քաղաքական գործունեության, այլ ոչ դասական քաղաքական նկատառումների հիման վրա, քանի որ կուսակցությունները եղել են անձնակենտրոն։

  Նա այս մասին ասաց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ հերթական առցանց քննարկմանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից Գևորգ Գորգիսյանն առաջակում է գործող ռեյտինգային ընտրակարգը փոխարինել բաց համամասնական ցուցակներով։

«Մենք խնդիր ունենք մարդ-կուսակցություններից ձերբազատվելու և իրապես գաղափարահեն կուսակցությունների ԱԺ մուտքն ապահովելու։ Մեկ անձի շուրջ ձևավորված կուսակցություններում պատասխանատվություն պահանջում ենք միայն մեկից։ Ցուցակներում հայտնվում են մարդիկ, որոնք ԱԺ-ում տարիներով կարող են որևէ բառ չասել, ելույթ չունենալ»,-ասում է Գևորգ Գորգիսյանը։

«Լուսավոր Հայաստան»-ի անունից պնդում է, որ պարտադիր է ունենալ բաց համամասնական ընտրակարգ, քանի որ հակառակ դեպքում կունենանք կուսակցությունների լճացում և դա կծառայի մի քանի մարդկանց շահերին։

Պատգամավորը մեկնաբանությամբ՝ եթե ցուցակները փակ լինեն, ապա վերածվում է նախագահական քարոզարշավի, և մարդիկ գնում են անձի հետևից՝ առանց խորանալու ծրագրային դրույթների մեջ։

«Նախկին իշխանությունները հույսը դրել էին տեղական հեղինակությունների վրա, որոնք խնամի-ծանոթ, գործարար համբավ և այլ ռեսուրսներով տվյալ տեղամասի ձայներ էին հավաքում։ Այս խնդիրը կլուծենք, եթե համամասնական անցկացնենք»,- ասաց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։