Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բողոքի ակցիա կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնություն մեկնող քաղաքացիների հարցը մնում է չլուծված։  Ըստ նրանց՝ Հայաստանում ՌԴ դեսպանատունը զբաղվում է  իր քաղաքացիների հարցով միայն։

«Մեզ ասացին, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ իրենք ոչինչ չեն կարող ձեռնարկել, սակայն Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայերի դեպքում հարցն այլ է։ Ժամանակ առ ժամանակ նրանց ավտոբուսով տեղափոխում են, և այսօր՝ նույնպես»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Կառավարության դիմաց հավաքվածները տարիներ շարունակ աշխատել  են Ռուսաստանում։

«Ունենք մարդիկ, ովքեր չունեն Ռուսաստանի քաղաքացիություն, բայց իրենց ապրուստը, տունը, ընտանիքը, երեխաները այնտեղ են։»,-ասաց մեկ այլ քաղաքացի։

Ըստ նրանց՝ իրենք ֆինանսական միջոցներ չունեն օդային ճանապարհով ՌԴ մեկնելու։

Ակցիան շարունակվում է։