A
A
Երևանի շենքերից մեկի շքամուտքում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 1-ին, ժամը 13:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 73 շենքի 6-րդ հարկի շքամուտքում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գազի բալոնից (3 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մարվել է ժամը 13։50-ին։ Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը։
Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել հերթապահոթյուն՝ մինչ գազի ամբողջական պարպվելը։