Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԱԾ-ում երկու տարի շարունակ ինֆորմացիայի հոսք է եղել. Սեդա Սաֆարյան (տեսանյութ)

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ, ըստ իր տեղեկությունների, երկու տարի շարունակ ԱԱԾ-ից ինֆորմացիայի արտահոսք է եղել․

«Օպերատիվ տվյալների իրացման գործում ԱԱԾ-ում երկու տարի շարունակ ինֆորմացիայի հոսք է եղել, և այդ տեղեկատվության հոսքերը շատ բացասաբար են ազդել ՀՔԾ-ի աշխատանքի վրա, որը փորձ է արվել պետական մակարդակով շտկել, բայց ինչ-որ մեկի փոփոխությունը դեռև չի նշանակում կադրային փոփոխություն։ Եթե այսօր Վանեցյանը զբաղվում է քաղաքական ինտրիգներով, միտինգներ  է ուզում անել, ապա ամեն ինչ այնքան ակնառու է»։

Սաֆարյանն ընդգծեց՝ դատաիրավական ռեֆորմներ չիրականացվեցին,  ինչից տուժեց Մարտի 1-ի գործը։

Փաստահավաք խմբի նախկին անդամը հավելեց՝ իրենց դերը դատական նիստերին չեն թերագնահատում, բայց չեն ուզում, որ դատական նիստերը վերածվեն տաֆտալոգիայի։

Դժգոհություն հայտնեցին նաև Մարտի 1-ի զոհերի հարազատները։

«Մենք շատ վրդովված ենք, ջղայնացած ենք, կատաղած ենք, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այս անբովանդակ միջոցառմանը և մեր հետագա քայլերը կզարգացնենք ըստ իրավիճակի», հայտարարեց զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

Նույնաբովանդակ հայտարարություն արեցին  նաև երկու այլ զոհի իրավահաջորդ․

«Մենք ֆիզիկապես չենք ուզում մասնակցել դատական պրոցեսին, քանի որ ականատես ենք լինում էժանագին թատրոնի»։