Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Աշունը իրոք թեժ է լինելու և մենք դա ապահովելու ենք»․Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

«Ես կարծում եմ, որ աշունը իրոք թեժ է լինելու և մենք դա ապահովելու ենք»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով առաջիկայում ԼՀԿ-ի դիրքավորմանը և անելիքներին։

«Հենց առաջիկա նիստում քննարկվելու է Արայիկ Հարությունանին ուղղված մեր հարցապնդումը ու չի բացառվում, որ վերջում մենք պահանջենք նրա հրաժարականը, քանի որ հարցապնդման այն պատասխանը, որը մենք գրավոր ստացել ենք, բնավ մեզ չի բավարարել, իսկ վերջին օրերին հարցապնդումից հետո բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնց պատասխանները նա կրկին պիտի տա և կարծես թե հանրային նրա խոսքից մենք չենք ստացել այդ պատասխանները»։

Թեժ աշնան համատեքստում Գորգիսյանը հիշեցրեց նաև կորոնավիրուսի  տարածման հետևանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության մասին, չբացառեց, որ այդ հանձնաժողովի գործունեության հետևանքով կլինեն պաշտոնյաներ, ովքեր կենթարկվեն քրեական պատասխանատվության։

Գորգիսյանը հավելեց նաև՝ իրենց համար հասկանալի չէ արտախորհրդարանական ուժերի համախմբման օրակարգը։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է միանան ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքին, պատգամավորն ասաց՝ երբ ժամանակը գա, կքննարկեն, բաց չի բացառվում , որ իրենք անձամբ նախաձեռնեն նմանատիպ միջոցառում։