Լսում եմ, որ իմ հանդեպ քրեական գործեր են պատրաստում. Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե տարբեր տեղերից լսում է, որ իր վերաբերյալ քրեական գործեր են պատրաստվում:
Թե ինչի վերաբերյալ են քրեական գործեր լինելու, Ղուկասյանն ասում է՝ դեռ սպասում է, բայց մտահոգվելու առիթ չունի: Ղուկասյանը պնդեց, թե ժողովուրդը այս իշխանությանը ընտրել է նախկինների վատ աշխատանքի հետևանքով:
«Ժողովուրդը իրենցից շատ բան է սպասում, իրենց տված խոստումները չի կատարվում, ես էլ եմ ձայն տվել և մասնակցություն եմ ունեցել, դրա համար մենք բոլորս սպասում էինք, որ կառավարությունը պիտի կոնկրետ քայլեր կատարի: Բռնել տալով, ասֆալտին փռելով երկիր չի կառուցվում, պիտի ապրել և ապրեցնել»:
Վարդան Ղուկասյանն ասում է, թե 13 տարի քաղաքապետ է եղել, բայց կուսակցական չի եղել, չի մասնակցել ՀՀԿ-ի խորհրդի նիստերին: Ասում է՝ հիմա էլ ԲՀԿ-ական չէ:
Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ ԲՀԿ-ին կհաջողվի մեծ հանրահավաք անել. «Ժողովուրդը միշտ ԲՀԿ-ին ձայն է տվել, բայցի այդ՝ ժողովուրդը հիասթափված է»: