Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Տիգրան Մանսուրյանը՝ կորոնավիրուսի օրերին իր աշխատանքի մասին (տեսանյութ)

Համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակահատվածը մաեստրո Տիգրան Մանսուրյանի համար առանձնակի չի տարբերվել։ 

«Իմ կյանքում սովորական օրերից ու ամիսներից որևէ տարբերություն չեմ զգացել։ Աշխատել եմ նույն ձևով։ Իսկ տրամադրությունը աշխատանքից է կախված։ Ես սոցիալական կյանքով ապրող մարդ չեմ, ինձ իմ աշխատանքն է հետաքրքրում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է  մաեստրոն։

Այս ընթացքում մի գործ է գրել գերմանացի ալտահարուհու խնդրանքով։ «Ճիշտ է՝ ասաց, որ վճարել չի կարողանա, սակայն երբ լսեցի նրա կատարումների ձայնագրությունները, հասկացա, որ լավ մենակատար է և արժանի է, որ  խնդրանքը կատարեմ»,- նշեց պարոն Մանսուրյանը։ Ալտի համար երաժշտական կտավն անվանել է «Ձոն լռության»։ 

Ավարտել է նաև իր վաղեմի երազանքը՝ «Հայրեններ լուսնի մասին» շարքը երգչախմբի, դաշնամուրի և երգիչ-մենակատարների համար, որը նվիրել է իր վաղեմի բարեկամ, Հայաստանի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանին։