A
A
«Ես չեմ վիրավորել, միայն օրինակ եմ բերել նախկինում տեղի ունեցած իրադարձությունը». ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայրկ Հարությունյանը չմեկնաբանեց ԱԺ ամբիոնից հնչեցրած իր ելույթը, որը հարուցել էր ԲՀԿ պատգամավորների զայրույթը և բոյկոտի պատճառ դարձել։ Լրագրողների հետ կարճ զրույցում նախարարն ասաց, որ կոտայքցիներին չի վիրավորել։
«Ես օրինակ եմ բերել նախկինում տեղի ունեցած իրադարձությունը»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը։
Մեր դիտարկմանը, թե ԲՀԿ-ն չի բացառում, որ իրավական ճանապարհով կարող է գնալ, Նախարարն ասաց' մեկնաբանություն չունի։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ԿԳՄՍ նախարարն ասել էր, որ կրթության նոր չափորոշիրները նրա համար է նաև, որ եկեղեցին հարգեն և թույլ չտան սեռական բռնություն։