Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կնվազե՞ն արդյոք բնակարանների գները (տեսանյութ)

 «Անշարժ  գույքի շուկայում գների անկում եղել է, բայց չնչին չափով՝ 1-1,5 տոկոս, պայմանավորված  շարժի քչությամբ, գործարքների թվի նվազմամբ, իրական պատկերը թերևս կերևա տարեվերջին»,- ասում է  Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

 2020 թվականին անշարժ գույքի շուկայում տեղի է ունեցել 4904 գործարք, որից 1323-ը Երևանում։ Սակայն ի տարբերություն մայրաքաղաքի, որտեղ գործարքների նվազում կա, մարզերում առք ու վաճառքի գործարքները աճել են 7 տոկոսով։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ասում է՝ նման աշխուժությունը միայն ողջունելի է․

«Անցած ամիսներին ունեցել ենք օրեկան 2900-3000 համախառն դիմումների քանակ, եթե համավարակը նոր թափ չառնի, նման տեմպը կշարունակվի։ Ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրմամբ շուկան ակտիվացել է հենց մարզային ու գյուղական համայնքներում։»։

Անշարժ գույքի շուկայում բացասական ազդեցություն է ունեցել  ոչ այնքան համավարակը, որքան կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փակ լինելը։ Առցանց ռեժիմով աշխատելը չի ներառել կոմիտեի աշխատանքների ամբողջ ծավալը․

«Երբ սպասարկման կենտրոնները փակ էր, փորձում էինք առցանց ձևով աշխատել, բայց  այս տարբերակ չէր ներառում դիմումների  ամբողջ ծավալը, սակայն կարող ենք ասել, որ կադաստրի կոմիտեի դիմելիությունը օգոստոսի նախորդ տարվա համեմատ աճել է 6,3 տոկոսով»։

Կադաստրի ղեկավարի խոսքով կոմիտեում մինչ համավարակն է ներդրված եղել էլեկտրոնային հարթակը, որը թեև այլընտրանքային տարբերակ է մնում, սակայն ավելի արդյունավետ է․

«Ծրագիրը կոչել բացարձակ հարմարավետ անհիմն կլինի, սակայն առցանց տարբերակը հեշտացնում է քաղաքացիների գործը։ Հիմա երբ բաց են կադաստրի կենտրոնները օրը ստանում ենք առցանց 300-400 դիմում, որը չգրանցված ցուցանիշ է»։

Կադաստրի կոմիտեի առաջիկա ծրագրերից, ընթացքի մեջ է ինտեգրված կադաստրի գաղափարը։ Այն  արխիվների թվայնացմանը վերաբերող ծրագիր է, որը թույլ կտա ունենալ  ամբողջական արխիվենրի թվայնացված տարբերակները։