Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 24-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։
Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը կարևորեց Հայաստանի ոստիկանության և Հնդկաստանի դեսպանատան միջև առկա սերտ համագործակցությունը։ Նա հույս հայտնեց, որ Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ կառույցների միջև փոխգործակցությունն ավելի կամրապնդվի։ Որպես օրինակ՝ Վահե Ղազարյանը հիշատակեց այդ համագործակցության շրջանակներում հայ ոստիկանների մասնակցությունը Հնդկաստանում վերապատրաստման դասընթացներին։
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։
Կիշան Դան Դեվալը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հաջողություն մաղթեց ոստիկանության բարեփոխումների ծրագրերի բարեհաջող իրականացմանը։
Դեսպանն ընդգծեց Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ կառույցների արդյունավետ համագործակցությունը հատկապես Ինտերպոլի շրջանակներում, ինչի շնորհիվ պատասխանատվությունից խուսափող հետախուզվողներ են հայտնաբերվում և ներկայացվում արդարադատությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։