Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ծառուկյանի փաստաբանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել (տեսանյութ)

Դատարանը հեռացել է խորհրդակացական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Այս մասին Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։

Ծառուկյանի փաստաբանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել. որոշումը կհրապարակվի 13։30-ին։

«Երբ բողոքները մուտքագրվել են Վճռաբեկ դատարան, այն պահից սկսած, երբ Վերաքննիչ դատարանը որոշեց, որ գործը պետք է հետ ուղարկի Առաջին ատյան՝ նոր քննության, բողոքները ներկայացնելուց հետո մենք բավականին հավաստի տեղեկություններ ենք ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց միջամտության հետևանքով դատական համակարգում որոշում է կայացվել, որ Վճռաբեկ բողոքները պետք է հնարավորինս արագ մերժվեն, և մերժվելն էլ պետք է այնպես լինի, որ ժամկետները համապատասխանեն Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի հերթապահության հետ: Որոշված է, որ գործը պետք է մուտքագրվի հենց այս օրը և հստակ հանձնարարվի հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանին»։
 
Փաստաբանի խոսքով՝ իրենց ունեցած այս տեղեկատվությունը հաստատվել է նաև իրադարձությունների հաջորդական ընթացքով․
 
«Վճռաբեկ բողոքը մերժվել է երեք օրում, ինչը բացառիկ դեպք է, այն դեպքում, երբ 8 հատոր գործ կար ուսումնասիրելու, սեպտեմբերի 7-ին մուտքագրվել է և սեպտեմբերի 10-ին արդեն մերժվել: Նշանակում է՝ այստեղ ակնհայտ շահագրգռվածություն կա»։
 
Թե որ պաշտոնատար անձանց միջամտության մասին է խոսքը, Սարգսյանը անուններ չհնչեցրեց, բայց վստահեցրեց՝ բավականին խորքային տեղեկատվություն ունեն։
 
Հիշեցնեք՝ պաշտպանները պնդում են, որ վերը նշված հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալներ ունեն, նրանք երեկ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն: