Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ծառուկյանին ուզում են ձերբակալել միայն նրա համար, որ գործին չխոչընդոտի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Հունիսի 5-ից հետո Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է, - լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանը այսօր վերահաստատեց իրենց դիրքորոշումը։

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի դատարանից, Ծառուկյանը հորդորեց գնալ ու դատավորից հարցնել. «Ինձ խի՞ եք հարցնում»:

Իր հնարավոր կալանավորման վերաբերյալ հարցադրմանն ի պատասխան՝ Ծառուկյանը արձագանքեց.

«Ինձ համար հպարտություն է այն, ինչ անում եմ հանուն ազգի, ժողովրդի: Ես խոսում եմ խնդիրների, դրանց լուծման մասին: Ես կարող եմ ասել, որ Հայաստանում 2008-ից հետո մինչև այսօր ընտրակաշառքի 7 դեպք է եղել, որոնց մասով ամենախիստ խափանման միջոցը եղել է ստորագրություն, բայց այսօր Ծառուկյանին ուզում են ձերբակալել միայն նրա համար, որ քննությանը չխոչընդոտի: Երեք ամիս դուրսն եմ, 100 քննիչ են կցել, 1000 մարդ են քննել, Ծառուկյանի վրա ցուցմունք չկա: Բայց նորից եմ ասում՝ այսօր հեղափոխությունը եղել է միայն դատարկ խոստումներ։ Ժողովուրդը սպասել է, այսօրվա նման խայտառակ իրավիճակ երբեք չի եղել: Մարդկանց հասցրել են աղքատության, անդունդի եզրին»:

Ծառուկյանն իշխանական պատգամավորներին հորդորեց շփվել մարդկանց հետ, հասկանալ խնդիրները. «Ծառուկյանից չպետք է վախենալ, Ծառուկյանին ձերբակալելով խնդիրները չեն լուծվի: Այսօր իրենց վերաբերմունքը փոխվել է ժողովրդի նկատմամբ: Այն ժամանակ հարգալից էին, հիմա ալարում են մարդկանց հետ խոսել։ Ծառուկյանին պետք է հերոսացնել»,- ասաց նա: