A
A
Հայաստանում շարունակում են հիվանդ քաղաքական համակարգն ավելի հիվանդացնելու գործը. Էդմոն Մարուքյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Թշնամիները մեր դեմ սանձազերծվելիք ապագա պատերազմի ներքին և արտաքին նախապատրաստությունն են տեսնում, իսկ Հայաստանում շարունակում են հիվանդ քաղաքական համակարգն ավելի հիվանդացնելու գործը:
Երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ խոսել եմ դեռ երկու ամիս առաջ խորհրդարանում:
Ինչ ասել եմ, ուժի մեջ է, իսկ մենք առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամերին ավելացնում ենք նաև քաղաքական ճգնաժամը»: