A
A
Միջազգային հանրության արձագանքն ԱԳՆ փոխնախարարը բավարար է համարում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեր միջազգային գործընկերների հետ այսօր քննարկել ենք ռազմական գործողությունները, դրանց բազմաբնույթ և անսովոր լինելը։Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրուցում նշեց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը։
Ադոնցը վստահություն հայտնեց, որ վաղը նույն մեր գործընկերներ պետություններից կլինեն այլ արձագանքներ, քանի որ իրադարձությունները զարգացող են։
Նրա խոսքով՝ մեր գործընկերների հետ հարաբերություններում խնդրողի դերում չենք, գործում ենք, ինչպես հավասարը հավասարի։
«Ռուսաստանի և Բելառուսի մեր գործընկերների հետ երկխոսությունը հատկապես այսօր ընթանում է բավականին դինամիկ և ինտենսիվ», հավելեց նա։
Ընդհանուր առմամբ՝ միջազգային հանրության արձագանքը Ադոնցը բավարար համարեց՝ նշելով, թե դրանց որակը օր-օրի կփոխվի՝ հաշվի առնելով, որ հակառակորդը այս անգամ գործում է անսովոր։