«Միջազգային հանրությանն ապրիլյանին ցույց էի տալիս ավիրված զինվորի նկար, ասում էին՝ կներեք կոֆես սառեց». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես կրկին ուզում եմ օրակարգ բերել Արցախի ճանաչման խնդիրը»,- հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Այսօր չկան բանակցություններ և վաղը,բոլորս էլ հասկանում ենք,որ չեն լինելու բանակցություններ,-ասաց նա՝ փաստեր ներկայացնելով, թե ինչու չպետք է կաշկանդվել միջազգային հանրությունից։
«Ո՞ր միջազգային հանրությունը,որը ինչ-որ հեզաճկուն հայտարարություններ է անում,թե՞ էն միջազգային հանրությունը,որ ես՝ որպես պատգամավոր, Ապրիլյանի ժամանակ ավիրված զինվորների մարմինների վիդեոները և նկարները ցույց էի տալիս նրանց՝ ակնկալելով գոնե մի քիչ ավելի հասցեական հայտարարություն,ապակե աչքերով նայում էին և ասում էին «հա,շատ ցավալի է,բայց սուրճս սառում է»,- ելույթում նշեց նա։
Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կոչ արեց ճանաչել Արցախի անկախությունը.
«Եթե կա անհրաժեշտություն անցկացնել խորհրդարանի փակ նիստ,քննարկել բոլոր այն արգումենտները,որոնք կարող են այս պահին մեզ կաշկանդել ճանաչել Արցախի անկախությունը:Ես կարծում եմ՝ դա մեր բարոյական պարտքն է, մենք դա պետք է անենք:Ես համոզված եմ դա զսպող մեխանիզմ է լինելու:Մենք մերկ ձեռքերով ենք միշտ եղել և մեր հույսը մշտապես պետք է դնենք մեզ վրա, ցավոք սրտի, այսօր ՆԱՏՕ-ի խոշորագույն բանակների հետ ուղղակի առճակատման պայմաններում» ։