Ովքեր հերքում են պաշտոնական մեր տեղեկությունները, նրանց անակնկալներ են սպասվում ապացույցներով. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Գիշերը Արցախի սահմանների ողջ երկայնքով շարունակվել են ընթանալ մարտեր,դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ ինչպես երեկ :Տեղ տեղ եղել են հրետանային հրետանակոծություններ»,- մամուլի ասուլիսում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ Արցախի հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը անցել են լայնածավալ
Գործողությունների:
«Այս պահին հյուսիսային ուղղությամբ ընթանում են մարտեր:Հստակ պետք է կիրառվում են բազում միջոցներ այդ թվում հեռահար ճշգրիտ միջոցներ,ԱԹՍ-ներ,մեծ քանակությամբ հրետանի:Մեր զինված ուժերի ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են»,-հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը և ավելացրեց,որ զոհերի մասին կհայտնեն ավելի ուշ:
Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց՝ մենք գիտենք՝ ինչ կա ունի ադրբեջանական օդային զինուժը.
«Դեռ օգոստոսի 13-14-ին,երբ ավարտվեցին զորավարժությունները,Ադրբեջանից այդ կործանիչները չհանվեցին,մնալով ադրբեջանական օդանավակայաններում: Սուտ է տեղեկությունը,որը տարածել է Ադրբեջանը,իբր իրենց ռազմաօդային ուժերում չկա F-16, մենք շատ լավ գիտենք՝ ինչ կա իրենց օդային ուժերում, ինչ կործանիչներ կան,և լավ գիտենք,որ իրենց կազմում եղած կործանիչները,իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել, ինչպես հարկն է,դրա համար թուրքական F-16 կործանիչները այնտեղ են»:
Նա նաեւ նշեց՝ ովքեր հերքում են պաշտոնական մեր տեղեկությունները, նրանց անակնկալներ են սպասվում ապացույցներով:
Մանրամասները՝ տեսանյութում