Պետք լինի՝ կարող ենք գնալ, տղաների կողքն էլ կանգնել․արյունաբանականում հերթերը ավելի են մեծանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Պետք լինի՝ կարող ենք գնալ, տղաների կողքն էլ կանգնել»,-հենց այս խոսքերով և տրամադրվածությամբ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն է շտապում արյուն հանձնող կամավորների հոսքը։ Երեկվանից այդ հոսքը ոչ միայն չի դադարում, այլ նաև հերթերը գնալով մեծանում են։ Տարբեր տարիքի կամավորներ գալիս և ապասում են արյուն հանձնելու իրենց հերթին։
Տղաներն ասում են՝ կամավորագրվել են, սպասում են իրենց հերթին, որ գնան նաև սահման, աղջիկներն էլ, թե այս պահին այսպես են օգնել կարողանում, բայց եթե սահմանին իրենց կարիքը զգացվի պատրաստ են նաև առաջնագիծ գնալ․
«Կամավորագրվել ենք, սպասում ենք Պաշտպանության նախարարության հրամանին, որպեսզի գնանք և կանգնենք մեր զինվորների կողքին»,-նշեց արյուն հանձնելու իր հերթին սպասող կամավորներից մեկը։
«Այս պահին արյունաբանականին առաջին հերթին բացասական արյուն է անհրաժեշտ»,-ասաց կամավորներին գրանցող բուժքույրերից մեկը։
Հերթում սպասողների մեջ էլ մի քանիսը նշեցին՝ գիտեն, որ հենց իրենց արյան կարգն է պետք, դրա համար էլ անհապաղ եկել են․
«Գիտեմ որ բացասականը հազվադեպ է հանդիպում դրա համար էլ եկել եմ արյուն հանձնեմ»,-նշեց կամավորներից մեկը։