Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արցախյան հիմնահարցը չի լուծվում միայն ռազմի դաշտում․ ԱՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայան (տեսանյութ)

Արցախյան հիմնահարցը չի լուծվում միայն ռազմի դաշտում, այլև դիվանագիտական, և, ինչու չէ, նաև տեղեկատվական դաշտում:

Այս մասին  «Արցախ/Տեղեկատվական շտաբ»-ում կայացած բրիֆինգի ժամանակ ասել է ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը:
 
Նրա խոսքով՝ ցավոք սրտի, ինչ-որ մի տեղ քաղաքական գործընթացները, այդ թվում նաև տեղեկատվական ոլորտում կատարվածը, համարժեք չեն ռազմի դաշտում տեղի ունեցածին:
 
«Այս ասպարեզում, կարծում եմ, նախաձեռնողականությունը պետք է մեծացնել, քանի որ շատ դեպքերում համաշխարհային հանրությունը տեղյակ չէ այն զարգացումներին, թե ինչ է կատարվում Արցախում: Այսօր հայ մարդը չի կռվում տարածքի համար, այլև՝ ազատ ապրելու իրավունքը իրացնելու իր հայրենիքում: Սա տարբեր արժեհամակարգերի միջև տեղի ունեցող պայքար է, և Արցախը տարածաշրջանի համար պետք է դառնա խաղաղության հիմնական գրավականը»,- նշել է Վ. Բալայանը:
 
Պատգամավորը կարծում է, որ այս առումով բավականին մեծ անելիքներ կան, և ուժերի ներածին չափով պետք է ներազդել, որպեսզի հաղթանակը կերտվի, իսկ տարածաշրջանում լինի կայուն խաղաղություն: