Պաշտոնապես հայտարարում եմ. Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում․ Արցախի պետնախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը քիչ առաջ Արցախի տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտնեց, որ հրետակոծվել են խաղաղ բնակավայրեր, կան տուժածներ , քիչ առաջ Ստեփանակերտի հրետակոծման հետևանքով ևս կան տուժածներ, զոհերի մասին տեղեկատվությունը ճշտվում է, հայտնի է, որ վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, բնակելի տներ։
Վերջինս նշեց, որ արդեն իրականացվելու է վնասների գնահատում, բնակելի տների վնասների վերանորոգում և վերականգնում։ Պետնախարարի փոխանցմամբ, այս պահին Արցախի համար հավաքագրված գումարը գերազանցում է 19 մլն դոլարը, եղել են նաև իրային աջակցություններ։
Հիմա Հայաստանի կառավարության հետ համատեղ համակարգում են օգնությունները և դրանք կտեղափոխվեն Արցախ։ Մարտիրոսյանը հայտնեց, որ կտեղծվի թեժ գիծ, որը կհամակարգի դեպի Արցախ մուտքը և ելքը։
Կառավարության կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի ապահովվի քաղաքացիների բնականոն կյանքը,- ասում է Մարտիրոսյանը և հավելում, որ որևէ խնդիր չի լինի թոշակների և նպաստների վճարման հետ կապված, վճարվել են բոլոր պետական աշխատավարձերը։
Հարկատուները վճարել են պլանից ավել 200 մլն դոլար հարկ, սա նշանակում է, որ մարդիկ իրենց աջակցությունն են ցուցաբերում բնակչությանը, -նշեւմ է նա։
Կոմունալ ծառայությունների որևէ անջատում չի լինի չվճարման պատճառով։ Պետնախարարը վստահեցրեց՝ հնարավորություն կա բոլոր քաղաքացիներին թաքստոցներում տեղավորելու։
Ստեփանակերտ քաղաքում բնակչության տարհանման որոշում չկա ։