A
A
ՆԱՏՕ-ի ղեկավարը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում
Աջակցիր «Ա1+»-ինՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում, գրում է Reuters-ը:
Անկարայում կայացած մամուլի ասուլիսում նա ասել է.
«Չափազանց կարեւոր է, որ մենք բոլոր կողմերին շատ հստակ ազդակ հասցնենք այն մասին, որ նրանք պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որ մենք պետք է աջակցենք խաղաղ և համաձայնեցված լուծում գտնելու բոլոր ջանքերին», - հայտարարել է Ստոլտենբերգը՝ շեշտելով, որ հարցին ռազմական լուծում չկա: