Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սա հայրենական թեժ պատերազմ է, և մենք պետք է կանգնենք մինչև վերջ. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)

Աշխարհն ընդունեց փաստը, որ Թուրքիան ներգրավված է պատերազմում, ընդհուպ ֆիզիկապես, նաեւ, որ տեռորիստներ են օգտագործվում հայ ժողովրդի դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ դիվանագիտական առումով դա դրական է մեզ համար ու մեծ հնարավորությունների տեղ է բացում: Միևնույն ժամանակ Ռուբինյանն ընդգծում է՝ մեր դիվանագիտությունը կարող է հաջողել այն դեպքում, երբ մենք որպես ժողովուրդ պինդ կանգնենք, պինդ կանգնեն նաև մեր Զինված ուժերը.

«Միջազգային գործընկերներից ակնկալում ենք Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիվ, հակահումանիստական գործողությունների կոշտ քննադատություն»:

Ռուբինյանի խոսքով՝ երեկ հնչել է համանախագահ երկրների ԱԳ նախարարների ավելի խիստ կոչը, հետևաբար պետք է սպասել ադրբեջանական կողմի արձագանքին: Նա նաև համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, առաջին հերթին Ռուսաստանը, կկատարի իր կարևոր դերը՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու:

«Պատերազմ է, թեժ է, այս պահին հարաբերականորեն կայուն է, բայց սա հայրենական թեժ պատերազմ է, և մենք պետք է կանգնենք մինչև վերջ», - ասաց նա: