Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալիևն իր հայտարարություններով հակասում է ինքն իրեն. Ադրբեջանը տեղեկատվական բլոկադայի մեջ է. պատգամավոր (տեսանյութ)

Ես կարծում եմ, որ անգամ եթե ունենք հարաբերական անդորր, ապա դա խիստ խաբուսիկ է, ուստի մեր զգնությունը չպետք է թուլանա,- ասում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Տաթև Հայրապետյանը։

«Ադրբեջանը մեծապես ճնշվում է միջազգային հանրության կոչերից և այն արձանագրումներից, որն անում է միջազգային հանրությունը։ Իր բոլոր հայտարարություններում Ալիևը պաշտպանվում է, մասնավորապես՝ ասելով, որ չկան ահաբեկիչներ, չկա Թուրքիայի ներգրավվածություն, բայց մյուս կողմից այլ հայտարարություններով հակասում է ինքն իրեն»։

Ինչ վերաբերում է քաղաքացիական բնակչության թիրախավորմանը, Հայրապետյանն ասում է՝ այդ ուղերձները փաստաթղթավորված տեղ են հասնում միջազգային հանրությանը։

Խոսելով Ադրբեջանի ներսում առկա տրամադրությունների մասին՝ Հայրապետյանն ասում է՝ Ադրբեջանի ժողովուրդը հայտնվել է տեղեկատվական բլոկադայի թակարդում, և դա հատուկ է արվում․

«Եթե պատերազմի 9-րդ օրը ադրբեջանական կողմը որևէ զոհի անուն չի հրապարակում, դա չգիտեմ ինչ վերաբերմունք է ժողովրդի հանդեպ, Ադրբեջանի հանրությունն ուղղակի անտեղյակ է՝ ինչ է կատարվում»։

Ինչ վերաբերում է Արցախի անկախության ճանաչման գործընթացին, Հայրապետյանն ասում է՝ եթե գնալու ենք այդ ճանապարհով, ապա դա պետք է անել այն փուլում, որից հետո կլինի շղթայական ճանաչում։

Պատգամավորի խոսքով՝ մեզ համար հաղթանակը մեր էքզիստենցիալ անվտանգության ապահովումն է և մեր անվտանգության գոտին չկորցնելը։