Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մեր դեմ պատերազմում են տեռորիստական Թուրքիան և Ադրբեջանը․ Արման Աբովյանը Ստեփանակերտից հրթիռի բեկոր էր բերել (տեսանյութ)

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր Ազգային ժողով էր եկել Ստեփանակերտից իր հետ բերած կասետային հրթիռի բեկորով։

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին պատգամավորն ասաց՝ բեկորը վերցրել է Ստեփանակերտի ծննդատան մոտից․

«Յուրաքանչյուր պետություն կամ տեռորիստական կազմակերպություն, որը կիրառում է այս զենքը խաղաղ բնակիչների հանդեպ, հանցագործ է առանց որևէ վերապահման»։

Պատգամավորը հորդորեց գնալ Ստեփանակերտ և տեսնել այս հրթիռների չպայթած բեկորները, որոնք հետո կարող են վտանգել երեխաների կյանքը․

«Մեզ հետ պատերազմում են տեռորիստական Թուրքիան և տեռորիստական Ադրբեջանը»։

Աբովյանը համոզմունք հայտնեց, որ միջազգային հանրությունը հասկանում է, որ եթե այսօր ահաբեկիչ Ալիևի, ահաբեկիչ Էրդողանի դեմ չպայքարեն, ապա ահաբեկիչները կհայտնվեն Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Իրանում և այլուր։