Մեզ կռվի դաշտում մասնագետներ են պետք. քաղաքացիները՝ մարտակոչի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում ռազմական դրության սրումից ի վեր կամավորների հոսքը տարբեր զինկոմիսարիատներ չի դադարում։ Մարդիկ գնում են, կամավորագրվում, ռազմաճակատ մեկնելու, հայրենիքին օգնելու պատրաստակամություն հայտնում, սակայն երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մարտակոչով դիմեց հենց վերջին մեկ տարում բանակից զորացրված տղաներին՝ ասելով, որ հայրենիքը նրանց կարիքն ունի։
Ըստ ՀՀ օրենսդրության՝ վերջին մեկ տարում զորացրվածներին կրկին զորակոչել հնարավոր չէ։
Վարչապետի այս հայտարարությունը հանրության շրջանում հակասական քննարկումների առիթ դարձավ։
«Ա1+»-ը շրջեց մայրաքաղաքում՝ հասկանալու՝ ինչպես են քաղաքացիները վերաբերվում վարչապետի մարտակոչին։
Ըստ մեր հարցումների՝ քաղաքացիները վստահ են՝ վարչապետի այս կոչը տեղին էր և ճիշտ ժամանակին, նրանց խոսքով՝ այս փուլում նոր զորացրված տղաների կարիքը բանակը ավելի շատ ունի․
«Մեզ հիմա կռվի դաշտում մասնագետներ են պետք, սա կոչվում է 5-րդ սերնդի պատերազմ, մենք էլ չենք ցանկանում մեր երեխաները գնան կրակի բերան, բայց որ դրա կարիքը կա, պետք է գնան»,-ասում է քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի, որը նույնպես վարչապետի կոչը համարում է շատ տեղին՝ ասաց․
«Տեխնիկային տիրապետող զինվորները շատ կարևոր են մեր բանակի համար, վստահ եմ, որ մեր բանակը էլ ավելի կուժեղանա այս կոչից հետո»։