ԵՄ-ն կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը
Աջակցիր «Ա1+»-ինԵվրամիության 27 անդամ պետոթյունների արտաքին գործերի խարարները, հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայանալիք հանդիպման արդյունքների վրա, հոկտեմբերի 12-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծես թե Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում: Մենք կանդրադառնանք հանդիպման արդյունքներին և երկուշաբթի օրը կքննարկենք, թե ինչպես ԵՄ-ն կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը», – ասել է նա՝ նշելով, որ կգնահատեն ընդհանուր իրավիճակը:
Նշենք, որ այս պահին Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ղարաբաղյան հարցով: