A
A
Գերմանիան կոչ է անում հարգել մարդասիրական նպատակով կրակի դադարեցման պայմանավորվածությունները
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը և կոչ է անում հետևել կրակի դադարեցման ռեժիմին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մարդասիրական նպատակով կրակի դադարեցման պայմանավորվածությունները և երկու կողմին կոչ է անում հարգել այն և խուսափել հետագա զոհերից»,- նշված է հայտարարության մեջ: