Վրաստանը թիմային խաղով ուժեղ է. Խոակին Կապառոս (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿայացավ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը հոկտեմբերի 11-ին Լեհաստանում կայանալիք Ազգերի լիգայի 3-րդ տուրի Հայաստան – Վրաստան խաղից առաջ:
Հավաքականի ավագին հարցրեցին, թե ինչ կարծիք ունի թիմի նորեկների և վաղվա մրցակցի մասին: Հենրիխ Մխիթարյանն ասաց, որ փորձառու ֆուտբոլիստներով աշխատում են օգնել նորեկներին հավաքականում արագ մերվելու և լավ խաղ ցուցադրելու համար: Խոսելով Վրաստանի հավաքականի մասին, մեր ավագն նշեց, որ լավ ուսումնասիրել են մրցակցին, որը վերջերս հաջող է հանդես գալիս, սակայն իրենք փորձելու են անկնկալի բերել հակառակորդին:
Ապա լրագրողների հարցերին պատասխանեց գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: Նա ասաց, որ ստեղծված բարդ իրավիճակում (պատերազմն Արցախում, հանդիպումի տեղափոխումը չեզոք դաշտ – խմբ.) ֆուտբոլիստները և մարզիչները համախմբված են և տրամադրված են միմիայն հաղթանակի, որպեսզի կրկին ուրախություն պատճառել երկրպագուներին:
Խոսելով ընդամենը մեկ եզրային պաշտպան (Կամո Հովհաննսիյան) հրավիրելու որոշման մասին, իսպանացի մասնագետը նշեց, որ դա լրագրողների սուբյեկտիվ կարծիքն է, քանի որ կան ևս մի քանի ֆուտբոլիստներ (Արման Հովհաննիսյան, Դոլոմոն Ուդո, Սերոբ Գրիգորյան), որոնք հաջողությամբ կարող են հանդես գալ պաշտպանության եզրերում:
Խոակին Կապառոսը նույնպես անդրադարձավ Վրաստանի հավաքականին: Նա նշեց, որ մրցակիցը լավ թիմ է, քանի որ երկար ժամանակ հանդես է գալիս համարյա նույն կազմով, այդ իսկ պատճառով թիմային խաղով ուժեղ է: