Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ադրբեջանը եթե այսպես շարունակի, Արցախի նախագահը կդիմի ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու երկրի անկախությունը (տեսանյութ)

Միջազգային տեռորիզմը հարձակվել է Արցախի դեմ,-հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը  ասուլիսի ժամանակ։ Ըստ նրա` միջազգային հանրությունից այլեւս աջակցությունը չպետք է լինի միայն լուսաբանումներն ու կոչերը։ Ադրբեջանը ցանկանում է բնաջնջել Արցախի ժողովրդին եւ դրա վկայությունը խաղաղ ենթակառուցվածքների վրա հարձակումներն են,-ասաց նա։
 
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց՝ մշտական կապի մեջ է ՀՀ իշխանությունների հետ։ Ըստ նախագահի, եթե առաջիկա երկու օրերին չտեսնեն Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցը լուծելու,  պայմանավորվածությունները  հարգելու, կդիմեն ՀՀ իշխանություններին եւ միջազգային հանրությանը` ճանաչելու Արցախի անկախությունը։
 
«Աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները եւ աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը,ովքեր  աջակցում են տեռորիզմին։   Եւ այդ իշխանությունները  պետք է պատասխան տան մարդկության  եւ ամենակարեւորը՝ Աստծո առաջ»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը։
 
 
Այս պահին համեմամատաբար հանգիստ է, բայց օրվա ընթացքում վիճակը կարող է փոխվել,-նշեց նա։