Ֆուտբոլի Ազգերի Լիգա. Հայաստանը 3-րդ տուրում մարտական ոչ-ոքի խաղաց Վրաստանի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 3-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Վրաստանի ընտրանու հետ:
Լեհական Տիխի քաղաքի մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց մեր թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը: Երկրորդ խաղակեսի հենց սկզբում Նիկա Կաչարավան հավասարեցրեց հաշիվը, իսկ 47-րդ րոպեին Տորնիկե Օկրիաշվիլին արդեն առաջ մղեց Վրաստանի հավաքականին: Հայաստանի հավաքականը հաշիվը վերականգնեց 88-րդ րոպեին, երբ մրցավարը ձեռքով խաղի համար նշանակեց 11 մ հարված և մեր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վստահ իրացրեց այն: Մնացած ժամանակում նոր գոլ չգրանցվեց և խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:
Հայաստանի հավաքականը վաստակեց 4 միավոր և մնաց նույն 3-րդ հորիզոնականում: Վրաստանի ընտրանին Հս. Մակեդոնիայի հետ շարունակում է բաժանել 1-2-րդ տեղերը: Դրանք ունեն 5-ական միավոր:
Հաջորդ՝ 4-րդ տուրում, Հայաստանի հավաքականը կհանդիպի խմբի ետնապահ Էստոնիայի հետ: Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, Տալինում: