Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess sevyan
A A
Սպորտ

Սեմ Սևյանը՝ շախմատի ԱՄՆ-ի պատանիների բրոնզե մեդալակիր

Ամերիկահայ շախմատիստ Սեմ Սևյանը բրոնզե մեդալ նվաճեց առցանց կայացած ԱՄՆ-ի շախմատի պատանեկան առաջնությունում:

Մեր հայրենակիցն անհաջող մեկնարկեց մրցաշարը և առաջին հինգ տուրում երկու պարտություն կրեց: Սակայն վերջին չորս պարտիաներում նա հաղթանակ տարավ, վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 3-րդ տեղը: 

ԱՄՆ-ի պատանիների չեմպիոն դարձավ 19-ամյա Ջոն Բուրկեն, որը «Արմագեդոնում» հաղթեց իր հետ հավասար՝ 6,5 միավոր վաստակած Ջեֆրի Քսյոնին: Առաջին տեղը պարգևատրվեց 6000 դոլարով, 2-րդը՝ 4000, իսկ 3-րդը՝ 3000-ով:

Սեմ Սևյանն այժմ պատրաստվում է ԱՄՆ շախմատի մեծահասակների առցանց առաջնությանը, որը կանցկացվի հոկտեմբերի 26-29-ը: Մրցաշարին կմասնակցեն 12 շախմատիստ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 150 հազար դոլար: