Լրագրողները բարձր են գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը, իսկ VAR-ը չեղարկել է նրա խփած գոլը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Ա սերիայի 4-րդ տուրի «Ռոմա» - «Բենևենտո» խաղում ցուցադրած ֆուտբոլի համար բարձր գնահատականի է արժանացել լրագրողների կողմից: Նա միջինն ստացել է 7 գնահատական՝ կես բալով զիջելով միայն դուբլի հեղինակ դարձած Էդին Ջեկոյին:
«Ստեպ-ստեպ էր փայլատակում, բայց դրանք շատ վտանգավոր էին «Բանևենտոյի» պաշտպանների համար: Երկու բարձրակարգ փոխանցումներ արեց, որը բնորոշ է միայն բարձրակարգ խաղացողներին: Առայժմ չի հասել իր լավագույն մարզավիճակին, ինչպես ամռանն էր, սակայն այս երեկո լավ օգնեց Ջեկոյին նրա տրամադրությունը բարձրացնելու համար: Արդյունքում, ջախջախում 5:2 հաշվով», - Հենրիխ Մխիթարյանի խաղն այսպես է նկարագրել լրագրողներից մեկը:
«Ռոմայի» դարպասապահ Անտոնիո Միրանտեն խաղից հետո տված հարցազրույցում նշել է, որ առաջին խաղակեսում լավագույնը եղել է Հենրիխ Մխիթարյանը, որն անգամ գոլ է խփել, բայց մրցավարն այն չի հաշվել: Հանդիպման 45+2 րոպեին մեր ֆուտբոլիստը գրավել է մրցակցի դարպասը, սակայն VAR համակարգը չեղարկել է այն՝ համարելով, որ գրոհի հենց սկզբում «Ռոմայի» ֆուտբոլիստներից մեկը եղել է խաղից դուրս վիճակում:
Հավելենք, որ Հռոմի «Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 22-ին: Այդ օրը թիմը Եվրոպայի լիգայի 1-ին տուրի շրջանակում կմրցի շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ՝ նրա իսկ դաշտում: