Բացել լրահոսը Փակել լրահոսը
safe_image
A A
Պաշտոնական

Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող դաշինքի պատգամավորները աջակցություն են հայտնել հայ համայնքին

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են.

«Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» (Unidas Podemos) դաշինքի պատգամավոր Էնրիկե Սանտիագոն իր թվիթերյան էջում կիսվել է երեկ Կոնգրեսի դիմաց հայ համայնքի իրականացրած բողոք ակցիայի լուսանկարներով և հավելել, որ կուսակցական ընկերներով իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին՝ Արցախի հակամարտության հետևանքով Հայաստանի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի պատճառով կազմակերպված երթի շրջանակներում»: