Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մարզեր Հասարակություն

Ժորժետա տատի չրե վարագույրներն ու Համլետ պապի ճեճի տակառները․ կյանքը սահմանամերձ Կարճևանում (տեսանյութ)

Ժորժետա ու Համլետ Խաչատրյանները 64 տարվա ամուսիններ են։  Ծնվել, ապրում են Սյունիքի մարզի սահմանամերձ Կարճևան համայնքում։ Միակ դստերը ամուսնացրել, աշխատանքը բաժանել, կռվող տղաների  թիկունքն են ամուր պահում՝ այգին ծաղկուն դարձնելով։

Տնամերձ այգում հասել, քաղցրացել  են  նուռը, արքայանարինջը, խաղողը, որոնք տարեց ամուսինները խնամքով հավաքում ու  մշակում են։

Արքայանարնջից չիր ստանալու գործըթացը հեշտերից չէ,  ժամանակ է պետք, աշխատանք է պահանջվում,- ասում  է Ժորժետա տատը և հավելում, որ եթե շարանը թեթև է, ուրեմն չիրն արդեն չորացել է, եթե  ծանր՝  ապա դեռ չորանալու տեղ կա, մոտ մեկ ամիս է պետք՝ չիրը վայելելու համար։

Մինչ ժորժետա տատը իր չրե վարագույրների չորանալուն է սպասում և նորերը պատրաստում, Համլետ պապը առավոտն սկսում է խաղողի օղու, կամ ինչպես բարբառով են ասում՝ ճեճի տակառների մոտ։

Ժորժետա տատն ասում է՝ բերքն իրենց ապրուստն  է։

Թոշակառու տատն ու պապը իրենց ապրելակերպից ու առօրյանից դժգոհ չեն, խաղաղություն են միայն ուզում։

82-ամյա պապը միայն դժգոհում է, թե սահման պահող գյուղացի տղերքը քչախոս են

Ճակատ գնացող տղաներին Խաչատրյան ամուսինները  հասցնում են միայն ասել, որ զգույշ լինեն, գյուղն էլ ամուր պահեն․

«Որ ասում են՝ հաղթելու ենք, ուրեմն՝ հաղթելու ենք, էլի»,- եզրափակում է Համլետ պապը։