Բացել լրահոսը Փակել լրահոսը
image005
A A
Քաղաքականություն

Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևը Կոնգրեսին կներկայացվի այսօր

Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Կոնգրեսին ներկայացվելիք բանաձեւը։

Հիշեցնենք, որ  Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, 31 ներկայացուցիչների համահեղինակությամբ, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

Բանաձևի նախագիծը Կոնգրեսին ներկայացվելու է այսօր։

«Անչափ կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատը Արցախի և նրա ժողովրդի անկախության հայտին սատարելու մասին հզոր ուղերձ հղի, հատկապես՝ պետքարտուղար Փոմփեոյի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների կարևոր հանդիպումների նախաշեմին», - ասել էր Փալոնեն։

[