Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մարզեր Հասարակություն

Երբ Նժդեհը մտնում էր գյուղ, կարմիր գորգ էին փռում․պատմություններ սահմանամերձ գյուղից (տեսանյութ)

Սյունիքի մարզի Կարճևան համայնքում ժայռի վրա դեռևս կանգուն է գյուղի ամենահին տներից մեկը։ Կարճևանի բնակիչ Վարդուհի Խաչատրյանն հիշում է տատի պատմություններն այն մասին, թե Գարեգին Նժդեհը ամեն անգամ գյուղ գնալիս հանգրվանել է հենց այդ տանը։

Աղքյանների այս տունը, որտեղ այժմ որևէ մեկը չի ապրում, տիկին Վարդուհու տատի հայրական տունն է եղել, տատը պատմել է՝ երբ Նժդեհը մտնում էր գյուղ, կարմիր գորգ էին փռում, սպիտակ ձիով կարմիր գորգի վրայով գալիս էր։

Նժդեհի հանգրվանած տան կողքին կար նաև կիսաքանդ մեկ այլ տուն, տիկին Վարդուհին պատմեց, թե սա էլ կապված է թուրք հարկահավաք Նաբիի և նրա եղբոր անունների հետ։

Երկու կիսաքանդ տներից փոքր ինչ հեռու, ըստ լեգենդի, գտնվում է հարսի ու փեսայի քարը։ Սա էլ կարճևանցիների համար սրբատեղի է, գալիս են, մոմ վառում, աղոթում։