A
A
Մահմեդականներին վիրավորելը ազատ խոսքի աղաղակող չարաշահում է. Իրանի ԱԳ նախարարը՝ Ֆրանսիային
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ 1,9 միլիարդ մահմեդականներին եւ նրանց սրբավայրերին ուղղված վիրավորանքը ազատ խոսքի աղաղակող խախտում է:
«Իսլամը վիրավորելը ոչ մի կապ չունի ազատ խոսքի հետ», irna-ի փոխանցմամբ՝ ասել է Զարիֆը՝ անդրադառնալով ֆրանսիական մամուլում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներին:
Զարիֆը քննադատել է նաեւ «Ֆրանսիայի քաղաքական գործիչների հակաիսլամական հայտարարությունները»՝ նշելով, որ դրանք էքստրեմիզմի աճին են նպաստում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով Charlie Hebdo հանդեսում հրապարակված՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներին, ասել է, որ Ֆրանսիան չի հրաժարվի կրոնական թեմաներով ծաղրանկարներից: