Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարելավում 12 կետով

Տնտեսություն

Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) 2010 թվականին իրականացրել է Համաշխարհային առևտրի խթանման հերթական համեմատական վերլուծությունը 125 երկրների կտրվածքով:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը, որը հանդիսանում է ՀՏՖ-ի Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպություն, հրապարակել է 2010թ. զեկույցի ամփոփ տվյալները:

2010 թվականի վերլուծության արդյունքներով Հայաստանը առևտրի խթանման ամփոփ ցուցիչով գրավել է 52-րդ տեղը և գրանցել է ոլորտում կարգավորման արդյունավետության զգալի բարելավում 12 կետային դիրքով:


Ինչպես և նախորդ երկու տարիներին, այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է զեկույցում ներառված ԱՊՀ երկրների ցուցանիշները` Ադրբեջանին (77), Ուկրաինային (81), Ղազախստանին (88) և Ռուսաստանին (114): Վրաստանը առևտրի խթանման կատարողականով 37-րդն է: