Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործազրկությունն աճել է 4.9 տոկոսով

Տնտեսություն

Հայաստանի տնտեսությունն այս տարվա հունվար-ապրիլին արձանագրել է 7.2 տոկոս աճ:

Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմել է 777 մլրդ դրամ: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները:

Նախորդ ամիս աճը կազմում էր 5.5 տոկոս:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա հունվար-ապրիլին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում` բացառությամբ գյուղատնտեսության:

Այս տարվա առաջին չորս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 242. 5 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 12.9 %-ով։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 1 տոկոսով` կազմելով 639 մլրդ դրամ, չնայած որ նախորդ ամիս այն աճել էր 3,2%:

Մանրածախ առեւտուրն աճել է ընդամենը 2.3%՝ կազմելով 289 մլրդ դրամ։ Շինարարության ոլորտում արձանագրվել է 8.8 տոկոս աճ, չնայած նախորդ ամիս այն նվազել էր 0.6%-ով: Ծառայությունների ոլորտի աճն այս տարվա առաջին չորս ամիսներին կազմել է 6,4%:

Հունվար-ապրիլին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 1.4 մլրդ դոլար, ինչը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 30.9%-ով։ Միեւնույն ժամանակ, արտահանումն ավելացել է 64.3%-ով՝ կազմելով 289.8 մլն դոլար, իսկ ներկրումը ավելացել է 24.4%-ով՝ կազմելով 1118.9 մլն դոլար։

Ի դեպ, պաշտոնական գրանցված գործազուրկների թիվը այս ժամանակահատվածում ավելացել է 4.9 տոկոսով: Այսինքն` 85 200 մարդ աշխատանք չունի: