Թույլ կտա՞ք՝ անձնական եկամուտներս այնպես տնօրինեմ, ինչպես ինքս եմ նպատակահարմար գտնում. Ջանջուղազյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀաջորդ տարվա տնտեսական աճը կանխատեսված է 4,8 տոկոս։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղայանը։ Նրա խոսքով՝ այս տարի չափազանց մեծ է անորոշության աստիճանը։
ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Ջանջուղազյանը հայտարարեց, թե ունենալու ենք պարտքի աճ․
«Բայց 2021 թվականի համար ներկայացված շրջանակում ենթադրվում է, որ 2020 թվականի հետ համեմատ՝ մենք կարող ենք ունենալ պարտքի ցուցանիշների հարաբերական նվազում՝ մոտ 1.7 տոկոսային կետով»,- ասաց նախարարը:
Լրագրողների հետ զրույցում հավելեց՝ 2020 թվականը գնահատվում է բացառիկ, որովհետև տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել, հետևաբար՝ կիրառվում են հարկաբյուջետային այն կանոնները, որոնք նախատեսված են բացառիկ գնահատված իրավիճակի համար, այդպիսին, ըստ նախարարի, կանխատեսվում է, որ կլինի 2021 թվականը:
Ինչ վերաբերում է պարգևավճարներին, նախարարն ասաց՝ իրավունք ունի իր անձնական տվյալները հրապարակել այն ժամանակ, երբ օրենքով նախատեսված ժամկետում պարտավոր է․ «Թույլ կտա՞ք ես իմ անձնական տեսակետն ունենամ իմ եկամուտների վերաբերյալ, թույլ կտա՞ք՝ անձնական եկամուտներս այնպես տնօրինեմ, ինչպես ինքս եմ նպատակահարմար գտնում»։