Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Թաղավարդ գյուղի ուղղությամբ ոչնչացվել է դիվերսիոն խումբ. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը (տեսանյութ)

Այսօր գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերը՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։ Թաղավարդ գյուղի ուղղությամբ ոչնչացվել է դիվերսիոն խումբ:
 
Մարտունիից հարավ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր:
 
Հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ մի քանի տեղամասում, փորձ է կատարվել ծխածածկույթի քողի տակ, դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականցնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, սակայն հայտնաբերվել են և հեռահար՝ հատկապես հրետանու կրակով ոչնչացվել ու հետ շպրտվել։
 
Քիչ առաջ «Սմերչ» կայանից հրթիռակոծվել է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները: Կան տուժածներ: Ստեփանակերտում թիրախավորվել է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը:
 
Արծրուն Հովհաննիսյան