«ՄԱՊ»-ը հրաժարվեց դիմումից
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարճել է «ՄԱՊ» ընկերության դիմումի հիման վրա հարուցված վարույթը:
«ՄԱՊ»-ը դիմել էր Հանձնաժողով, հայտնելով, որ սահմանված կարգով ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում որպես ապրանքային նշան գրանցել է կոնյակի ապակյա շիշ և 2006 թվականից դրանցով արտադրում և իրացնում է «ՄԱԿԱՐ» տեսակի կոնյակը:
Դիմումում նշվել էր նաև, որ «Ավշարի գինու գործարան» ընկերությունն, առանց իրենց ընկերության թույլտվության, վերը նշված շշերի օգտագործմամբ արտադրում, իրացնում և արտահանում է կոնյակ, խախտելով իրենց` որպես ապրանքային նշանի սեփականատիրոջ բացառիկ իրավունքը:
Հարուցված վարույթի ընթացքում, Հանձնաժողովի նախաձեռնությամբ, «ՄԱՊ»-ի և «Ավշարի գինու գործարանի» ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել են հանդիպումներ, քննարկումներ, որոնց արդյուքում միևնույն (կոնյակի) շուկայում գործող ընկերությունները որոշել են շուկայում գործունեությունը շարունակել համագործակցության ճանապարհով:
Մայիսի 26-ին Հանձնաժողով ուղղված գրությամբ «ՄԱՊ»-ը հրաժարվել է իր սկզբնական դիմումից և խնդրել կարճել վարույթը: Քննարկելով վարույթի նյութերը, Հանձնաժողովը, գտավ, որ վարույթը ենթակա է կարճման:
Պահանջել է տվյալներ
Հանձնաժողովն այսօր խոշոր ցանցային առևտրի կետերից պահանջել է լայն սպառման մի շարք ապրանքների իրացման գների վերաբերյալ տվյալներ` ուսումնասիրության նպատակով: Գնային պատկերը Հանձնաժողովին հետաքրքրել է 2009թ հունվարի 1-ից մինչև այս տարվա մայիսի 1-ի դրությամբ: