Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հերիք է վախեցնեք մարդկանց.նույն միֆերն եք տարածում, թե բա` մենք մարդկանց համար ենք մտածում. Գորգիսյան (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում երբ քննարկվում էր ռազմագերիների հարցով քննարկում կազմակերպելու հարցը, վարման կարգով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և առաջարկեց, որ մեր ռազմագերիների անվտանգությունից և գործընթացը չխաթարելու տրամաբանությունից ելնելով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները գրությամբ դիմել են ԱԺ նախագահին, որ քննարկումը անցկացվի փակ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր հերթին հայտարարեց, որ իրենք նախաձեռնել են ռազմագերիների հարցով քննարկում, ինչպես նաև վերջում ուղերձի քննարկում, և ուղերձը քաղաքական նկատառում է,  շահարկման որևէ բան չունի:

«Երեկ «Իմ քայլը» դաշինքի ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել այս քննարկումը, ԱԺ խորհրդի նիստում պարզվել է, որ չեն կարող տապալել, և երբ որ հասկացել են որ անհնարին է տապալել, որոշում է ընդունվել փակ անել: Մենք գտնում ենք, որ փակ անելը անիմաստ է»,-ասաց նա և նշեց, որ իր գործընկերիներին կոչ է անում ձեռնպահ մնալ այդ քննարկումը փակ անելուց և վստահություն հայտնեց որ այդ քննարկմանը չի վտանգվի ռազմագերիների խնդիրը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց,թե նշված թեման կարող է մեծագույն խնդիրներ առաջացնել, ինչպես նաև սպառնալ մեր ռազմագերիների անվտանգությանը, կարող է ազդեցություն ունենալ ժամանակի վրա և բազմաթիվ բացասական հետևանքներ թողնել այդ գործընթացի վրա:

«Ես կարծում եմ որ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ պատգամավորները գիտակցում են, որ ի լուր աշխարհի՝ ԱԺ ձայնը լսեցնելու համար պարտադիր չէ այդ լսումներն ի լուր նաև մեր թշնամու լինի»,-ասաց նա:

Լիլիթ Մակունցը ավելացրեց, որ եթե ցանկանային տապալել քննարկումը, բավարար էր քվորումը չապահովել, սակայն նման ցանկություն չունեն:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ամփոփելով նշեց, որ այս քննարկումը նրա համար է, որ տեսնեն, թե ինչ են արել պատկան մարմինները: «Փորձում եք վախեցնել քաղաքացիներին, նույն միֆերն եք տարածում, հարգելիներս, հերիք խաբեք քաղաքացիներին, վախեցնեք մեր քաղաքացիերին ձեր ստերով»: