Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եկեղեցին ժամանակին ոչ մեկի հրաժարականը չպահանջեց. կանգնեց պետականության ողնաշարը ջարդողների կողքին․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

Այսօր աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Ամենայն հայոց հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո հայրապետը միացել են վարչապետի հրաժարականի պահանջին։ ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ տարօրինակ համարելով հայրապետերի ընտրած օրը, երբ հրապարակում հավաքված ուժերը վերջնագիր են ներկայացրել Փաշինյանին․

«Մեր եկեղեցու երկու պետերը որոշեցին իրենց պահանջը միացնել հրաժարականի պահանջ ներկայացրած քաղաքական ուժերին՝ ավելի սրելով իրավիճակը»։

Բաբաջանյանը համոզված է՝ եկեղեցականները հաշտության և համերաշխության օրակարգ պետք է առաջ բերեին

«Եկեղեցին իր դրոշը պետք է բարձրացներ՝ պահանջելով վայր իջեցնել բոլոր կուսակցությունների դրոշները և պիտի անհապաղ սկսեր ներհայաստանյան համերաշխության հաստատման գործընթաց»։

Բաբաջանյանը հիշեցրեց՝ Հոկտեմբերի 27-ից հետո, 2004-ի ապրիլի 13-ից հետո, Մարտի 1-ից հետո ոչ մեկի հրաժարականը չպահանջեց, ավելին՝ կանգնեց պետականության ողնաշարը պահանջող պետական այրերի կողքին։

Վարչապետի հրաժարականին և արտահերթ խորհրդարանական ընտրություններին անկախ պատգամավորը դեմ չէ, բայց կարծում է՝ դա պետք է տեղի ունենա որոշակի բարեփոխումներից հետո

«Այս խորհրդարանն ընտրած ժողովուրդը որևէ  քաղաքական ուժի  մանդատ չի տվել Վազգեն Մանուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին ընտրելու համար, այս խորհրդարանի առաջ նման պահանջ ներկայացնելը հավասարազոր է հեղաշրջման»։