3 մլն դոլար` ՙACBA- լիզինգին՚
Աջակցիր «Ա1+»-ինՀամաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն տրամադրելու է 3 միլիոն դոլար արժողությամբ առաջնային վարկ ՙACBA- լիզինգին՚` Հայաստանի առաջատար լիզինգային ընկերությանը, նպաստելու տեղական փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հնարավորությունների ընդլայմանը:
IFC-ի ֆինանսական աջակցությամբ, ՙACBA-լիզինգը՚ կֆինանսավորի փոքր և միջին ձեռնարկությունների` տրանսպորտային միջոցների և արտադրական ու գյուղատնտեսական սարքավորումների վարձակալումը Հայաստանում` ՙACBA կրեդիտ ագրիկոլ՚ բանկի ամբողջ երկրում գործող մասնաճյուղերի ցանցի միջոցով:
ՙIFC-ի` ժամանակին տրամադրած աջակցությունը կօգնի տարբերակելու ՙACBA-լիզինգի՚ ֆինանսավորման բազան և խորացնելու ինստիտուցիոնալ կարողությունները` հաճախորդների կարիքները բավարարելու համար,- ասաց ՙACBA-լիզինգի՚ գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը,-Այն մեզ թույլ կտա նաև շարունակելու տեղական ձեռնարկություններին ֆինանսավորելու մեր քաղաքականությունը` ուղղված վարձակալությամբ նոր սարքավորումներ ձեռք բերելուն, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության առողջացմանը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո՚:
IFC-ն եղել է ՙACBA-լիզինգի՚` Հայաստանում առաջին լիզինգային ընկերության և ՙACBA կրեդիտ ագրիկոլ՚ բանկի դուստր ընկերության հիմնադիրը: IFC-ն ներդրել է կապիտալ և ընկերությանը տրամադրել է երկարաժամկետ առաջնային վարկ 2003թ.:
IFC-ն ներդրումներ է կատարում Հայաստանում 2000 թվականից ի վեր` աջակցելով ֆինանսական հաստատություններին, փոքր մանրածախ առևտրականներին և հյուրանոցային ու այլ ոլորտներին: IFC-ն իրականացնում է նաև խորհրդատվական ծրագրեր` ուղղված ֆինանսական հատվածի ամրապնդմանը, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների կայուն շուկայի ստեղծմանը և երկրի գործարար միջավայրի բարելավմանը: