Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Գյումրին ձյունոտ մայթեր չի ունենա (տեսանյութ)

Այս տարվա ձմռան ամիսներին Գյումրին կունենա մաքուր մայթեր: Ձյուն մաքրող տեխնիկասարքավորումները եկել են կրճատելու ձեռքի աշխատանքը: Շուրջ 76 մլն դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ, Գյումրու համայնքապետարանը ձեռք է բերել մայթերի ձյուն մաքրող եւ ծառերի էտման արդյունքում ճյուղերը մանրացնող տեխնիկասարքավորում:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ձեռք է բերվել նաեւ 400 աղբաման եւ 500 նստարան: