Բացել լրահոսը Փակել լրահոսը
131052016_3938240049543774_3610183068395725545_o
A A
Պաշտոնական

Կիրականացվեն Խնածախ, Այգեստան համայնքների և Մարտակերտ իհարակից տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ

Օրվա ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների և Մարտակերտ քաղաքի հարակից տարաքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:
 
Այս օրերին սակրավորները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով հետախուզական ու որոնողական աշխատանքներ են իրականացնում բոլոր բնակավայրերում:
 
Հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխվում է անվտանգ վայր կամ ոչնչացվում է տեղում:
 
Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Պարզաբանումների և այլ մանրամասների համար զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911,101,112 հեռախոսահամարներին: