Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ տնտեսական գոտի` « Մարս»-ում

Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական  « Սիտրոնիկս» ԲԲԸ-ի ղեկավար կազմին` ընկերության նախագահ Սերգեյ Ասլանյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել համատեղ իրականացվելիք ծրագրերին: Մասնավորապես, քննարկվել են   «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում նորարարական տեխնոլոգիաների հիման վրա ազատ տնտեսական գոտու ստեղծման և վենչուրային հիմնադրամի ձևավորման հնարավորությունները: