Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աճուրդ

Տնտեսություն

Հունիսի 10-ին տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB20072283 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 295 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 980 մլն դրամ, ոչ մրցակցային` 315 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 768 252 923 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.6464 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.7400 տոկոս: Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:


Տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: